Եմենի մերձակայքում նավերի վրա հարձակումները հանգեցրել են բեռնափոխադրումների արժեքի բարձրացմանը՝ կապված մտավախությունների հետ, որ մատակարարման շղթաները կարող են խաթարվել:

Եմենի հուսիների բարձրաստիճան պաշտոնյան Կարմիր ծովում գտնվող բեռնատար նավերին զգուշացրել է խուսափել Իսրայելի և Պաղեստինի օկուպացված տարածքների ուղղությամբ ճանապարհորդելուց, իսրայելական նավերն էլ անվանել է իրենց «օրինական թիրախները»: Նա կոչ է արել բեռնատար նավերին «չկեղծել իրենց ինքնությունը» կամ չբարձրացնել բեռնանավի սեփականատիրոջ երկրին չպատկանող դրոշներ:

Ի համերաշխություն պաղեստինցիների՝ հուսիները հսկում են Եմենի արևմտյան ծովափը, Իսրայելի հետ կապված նավերի վրա հարձակումներ իրականացնելու համար: Շաբաթ օրը նրանք հայտարարել են, որ իրենց թիրախում են լինելու Իսրայել մեկնող բոլոր նավերը՝ անկախ երկրից, միջազգային բեռնափոխադրող ընկերություններին էլ զգուշացրել են խուսափել իսրայելական նավահանգիստների հետ համագործակցությունից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն