Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեում գտնվող «Կիլիկիա» գարեջրի գործարանի տարածքում:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Քանի որ տարածքը կողպված է, պարեկների միջամտությամբ այն բացվել է, որից հետո հրշեջ-փրկարարները կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է գարեջրի գործարանի տարածքում չշահագործվող տնակը և կուտակված փայտը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն