Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան պրիում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: 

Լալայանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 441 կգ արդյունքով (200 + 241 կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն էլ երկամարտի 430 կգ արդյունքով (190+240 կգ) կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականը վարկանիշային Գրան պրիում երկամարտի 7 մեդալ է նվաճել:

Ավելի վաղ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) նվաճել էր մրցաշարի հաղթողի կոչումը, Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն