«Հակաահաբեկչական գործողությունից» (սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիան-Tert.am) հետո որոշ արևմտյան երկրներ «անհիմն» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեզ առաջադրված այս մեղադրանքները «ոչ մի հիմք չունեն» (չակերտները՝ Tert.am), որովհետև Ադրբեջանը, իր «ինքնիշխան տարածքում հակաահաբեկչական գործողություն» (չակերտները՝ Tert.am) իրականացնելով «անջատողականների և օկուպանտների» (չակերտները՝ Tert.am) դեմ, ապահովեց «միջազգային իրավունքի գերակայությունը և միևնույն ժամանակ վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ պահպանելով մարդասիրական բոլոր նորմերը» (չակերտները՝ Tert.am)», - պնդել է Ալիևը։

Նշելով, որ որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում համակերպվել դրա հետ, Ալիևն ասել է. «Չնայած միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP29 համաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս դա։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են «ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը» (չակերտները՝ Tert.am)։ Բայց նրանք էլ են ստիպված լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն