Թել Ավիվում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, քաղաքացիներն Իսրայելի կառավարությունից պահանջել են ավելի ակտիվ ջանքեր գործադրել՝ ազատելու հոկտեմբերի 7-ի դեպքերի ֆոնին ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց:

ԶԼՄ-ները գրում են, որ ցուցարարները, այդ թվում՝ պատանդների ընտանիքի անդամները, փակել են մի շարք փողոցներ, հավաքվել պետական կառույցների շենքերի դիմաց: Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ բողոքի ակցիայի պատճառ է դարձել այն, որ իսրայելական բանակը Գազայի հատվածում երեք պատանդի է սպանել։ Ցուցարարները նաև պահանջել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը:

Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հայտնել էր, որ Գազայի հատվածում մարտերի ժամանակ զինվորականները սխալմամբ իսրայելցի երեք պատանդի են սպանել՝ կարծելով, թե նրանք ՀԱՄԱՍ-ի զինյալներ են: Բանակը հաղորդագրություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով այդ ողբերգական միջադեպի համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն