Ռուսաստանը չի միջամտի Ուկրաինայի Արևմուտքում տարածքային վեճերի լուծմանը, պատմությունն ինքն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց սեփականը չի զիջի Ռուսաստանի Դաշնությունը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Արևմտյան Ուկրաինայի շատ բնակիչներ ցանկանում են, որ իրենց տարածքները վերադարձվեն Լեհաստանին, Ռումինիային կամ Հունգարիային, և միայն Ռուսաստանը կարող է լինել ուկրաինական պետության տարածքային ամբողջականության երաշխավորը։ 

«Չեն ուզում:  Պետք չի: Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի. մենք չենք միջամտի, բայց չենք զիջի այն, ինչ ունենք»,- ասել է Պուտինը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն