Իսրայելը պատրաստ է հերթական մարդասիրական դադարին Գազայում՝ պատանդների ազատ արձակման համար. Իսրայելի նախագահ
Իսրայելը պատրաստ է հերթական հումանիտար դադարին Գազայի հատվածում և անկլավի բնակչության համար մարդասիրական օգնության քանակի ավելացմանը՝ պատանդների ազատ արձակումն ապահովելու համար։
Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ ելույթ ունենալով երկրում ներկայացված ութ տասնյակ երկրների դեսպանների ու դիվանագետների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես կարող եմ հաստատել այն փաստը, որ Իսրայելը պատրաստ է ևս մեկ մարդասիրական դադարի և լրացուցիչ մարդասիրական օգնության Գազայի հատվածի համար՝ պատանդների ազատ արձակումն ապահովելու համար», - հայտարարություն է տարածել Հերցոգի գրասենյակը։
Իսրայելի նախագահը նշել է, որ, այնուամենայնիվ, «պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը»։