Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տոնեց Ուրավայի հետ խաղում
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ուրավա Ռեդ Դայմոնդսին» 3-0 հաշվով:
«Ման․Սիթիի» կազմում գոլերը խփեցին Մատեո Կովաչիչն ու Բերնարդո Սիլվան, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց ճապոնական թիմի ֆուտբոլիստը։
«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ է մասնակցում Աշխարհի ակումբային առաջնությանը։ Պեպ Գվարդիոլայի թիմը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ և կհանդիպի «Ֆլումինենսեի» հետ, որը դեկտեմբերի 18-ին հաղթել է եգիպտական «Ալ Ահլիին» (2-0):
Երրորդ տեղի համար խաղում կխաղան «Ուրավան» և «Ալ Ահլին»: Երկու հանդիպումներն էլ կկայանան դեկտեմբերի 22-ին։