Լյուքսեմբուրգում տեղակայված Եվրոպական արդարադատության դատարանն ուժի մեջ է թողել ռուսաստանցի մեծահարուստ գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցները:

Այդ մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:

«Գլխավոր դատարանը մերժում է պարոն Աբրամովիչի հայցը՝ դրանով իսկ ուժի մեջ թողնելով նրա նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցները»,- նշվում է դատարանի վճռում:

2022 թվականի մայիսին Աբրամովիչը՝ բողոքարկելով իր նկատմամբ Եվրամիության Խորհրդի սահմանած պատժամիջոցները՝ հայց է ներկայացրել Լյուքսեմբուրգի Արդարադատության Եվրոպական դատարան:

ԵՄ Խորհուրդը պատժամիջոցների ցանկում Ռոման Աբրամովիչի և Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանցի մի շարք այլ մեծահարուստների անունները ներառել է 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած ռազմական հարձակման կապակցությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն