Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կհիմնվի «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն», որը կնպաստի բարձրագույն անասնապահական կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը։  

Այն նաև հնարավորություն կտա պատրաստելու մրցունակ կադրեր, կրթական և խորհրդատվական ծառայություններ մատուցել ֆերմերներին ու գործող անասնաբույժներին։

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումների համատեքստում գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀԱԱՀ-ում:

Աշխատանքային խմբի անդամները շրջել են գերազանցության կենտրոնի շրջանակում ստեղծվելիք կլինիկայի, ուսումնական լսարանների և սիմուլյացիոն բաժնի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնց վերանորոգումը բուհի միջոցների հաշվին ամփոփվել էր ծրագրի նախորդ փուլերում: Ապագա և գործող անասնաբույժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված կենտրոնի սրահները համալրվել են համապատասխան կահույքով, մուլյաժներով, համակարգչային տեխնիկայով և լաբորատոր սարքավորումներով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրով սահմանված նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև դրանց դրսևորումը մոնիթորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Նշվել է, որ ստեղծվող կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի խոսքով՝ մշակման փուլում են ԱԿԳԿ-ի կառուցվածքի, գործունեության և անվտանգության նորմերի վերաբերյալ նորմատիվ իրավական փաստաթղթերը: Արտահամալսարանական շահակիցների համար կազմակերպվել են կարճաժամկետ դասընթացներ, մշակվել են որակավորման բարձրացման համար նախատեսված կրթական մոդուլներ, ինչպես նաև իրականացվել են վերապատրաստումներ: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել անհրաժեշտ մասնագիտական գրականություն:

Քննարկման փուլում են համապատասխան շահակիցների հետ ծրագրի շարունակականությունն ապահովող իրատեսական գիտական ծրագրերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն