Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ կարող է վերսկսել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության վավերացման քննարկումը:

Հանձնաժողովի օրակարգի համաձայն՝ նիստում նախատեսվում է քննարկել 10 առաջարկ, որոնք վերաբերում են միջազգային ակտերի հաստատմանը: Դրանց թվում է Շվեդիայի վերաբերյալ արձանագրությունը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Շվեդիայի հայտին հավանություն տալու հարցը կապում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Անկարային F-16 կործանիչներ վաճառելու հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն