Եթե մենք իմանայինք, որ ԱԺ փոխնախագահ չառաջադրելով կստեղծվեր ճգնաժամ, մենք չէինք առաջադրի. Սաղաթելյան
Ես վստահեցնում եմ, որ եթե մենք իմանայինք, որ ԱԺ փոխնախագահ չառաջադրելով երկրում կստեղծվեր խորհրդարանական ճգնաժամ, մենք չէինք առաջադրի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում խորհրդարանի լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Բոլոր հիմնավորումները, որ չառաջադրելու դեպքում կստեղծվի ճգնաժամ, մեր իրավաբանները դա մանրամասն բացատրել են: Այսինքն այս իշխանությունը, որ այսքան ապօրինություններ է անում, այդ շատ աղոտ ձեւակերպված կետը չէր կարո՞ղ շրջանցել եւ առաջ շարժվել»,-ասաց նա:
Նշենք, որ ԱԺ երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից եւ ընդդիմադիր ուժերն առաջադրել են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Տեսակետ կա, որ եթեընդդիմությունը չառաջադրի թեկնածու, ԱԺ-ում ճգնաժամ կստեղծվի: