Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժայիններին հանձնարարել է փակել սահմանը։

«Այսօրվանից ոչ մի ոտք Բելառուսի տարածք սահմանակից կողմից՝ լինի հարավից, թե արեւմուտքից, չպետք է մտնի»,- «Sputnik Բելառուս» գործակալությունը մեջբերում է Բելառուսի նախագահի խոսքերը սահմանին իրավիճակի հարցերին նվիրված խորհրդակցությունից։

Ինչպես նշում է «Բելտա»-ն, Լուկաշենկոն ուժայիններին հանձնարարել է ուժեղացնել պետական սահմանի պահպանության եւ սահմանի խախտման փաստերի կանխման աշխատանքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն