«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ իսպանական ակումբից։

Ինչպես հաղորդում է Managing Barca-ն սոցիալական ցանցերում, կատալոնական թիմի ղեկավարությունը պատրաստ կլինի բաց թողնել խաղացողին հաջորդ ամառ 20 միլիոն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:

«Բարսելոնան» Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է, Չավիի թիմը 18 խաղում վաստակել է 38 միավոր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն