Արևմտյան շոու բիզնեսի ամենաաստղային ընտանիքներից մեկը՝ Քարդաշյան-Ջեները, ավանդույթի համաձայն կազմակերպել է սուրբծննդյան խնջույքը, որին ներկա են հայտնիներ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառումը կազմակերպվել է Քիմ Քարդաշյանի՝ Կալաբասասում գտնվող շքեղ առանձնատանը: Թեև Կալիֆոռնիայում միշտ տաք է և ձյուն չի տեղում, սակայն դա Քարդաշյանին չի խանգարել իր կալվածքի ամբողջ տարածքն արհեստական ձնով պատել:

Միջոցառմանը ներկա է եղել մեկ այլ հայտնի դեմք՝ Քարդաշյանի մտերիմ ընկերուհի Փերիս Հիլթոնը. ընկերուհիները սահնակով իջել են բլրակից և մի լավ զվարճացել:

Խնջույքը հովանավորել է Coca-Cola ընկերությունը, ինչը դուր չի եկել Քարդաշյանի հետևորդների մի մասին:





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն