Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակից «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
2023 թվականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի՝ իրենց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի պահվածքի պատճառով լուրջ բողոք է արտահայտվել Ֆրանսիայի դեսպանին. այդ աշխատակիցները Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են ոչ ցանկալի անձ։
Պահանջ է ներկայացվել, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը: