Միլանի «Ինտերն» ամենահուսալի պաշտպանությունն ունի թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։ Սիմոնե Ինձագիի թիմը 17 խաղում բաց է թողել ընդամենը 7 գնդակ։ 

Երկրորդն այս ցուցանիշով ֆրանսիական «Նիցան» է՝ 9 բաց թողնված գնդակ։ 3-4-րդ տեղերը կիսում են իտալական և իսպանական գրանդները՝ «Յուվենտուսը» և «Ռեալը»՝ 11-ական բաց թողնված գնդակ։

Հետաքրքիր է, որ այս ցուցանիշով լավագույն թիմերի ցանկում է նաև իտալական «Բոլոնիան»։

Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում․

1․ Ինտեր – 7 բաց թողնված գնդակ

2․ Նիցա – 9 բաց թողնված գնդակ

3-4․ Յուվենտուս – 11 բաց թողնված գնդակ

3-4․ Ռեալ Մադրիդ – 11 բաց թողնված գնդակ

5-6․ Բոլոնիա – 12 բաց թողնված գնդակ

5-6․ Բայեր – 12 բաց թողնված գնդակ

7․8․ ՊՍԺ – 14 բաց թողնված գնդակ

7-8․ Լիլ – 14 բաց թողնված գնդակ

ԱՊԼ-ի ակումբներից ամենահուսալի պաշտպանությունն ունեն «Լիվերպուլն» ու «Արսենալը», որոնք այս պահի դրությամբ բաց են թողել 16-ական գնդակ, իսկ ահա թոփ-5 լիգաներում ամենաարդունավետ թիմը՝ «Բավարիան», բաց է թողել 15 գնդակ, այնքան, որքան իսպանական «Լաս Պալմասն» ու ֆրանսիական «Բրեստը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն