Դեկտեմբերի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Տարբեր մակարդակներում շփումները զարգացնելու նպատակով քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա զարգացումներին՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը ողջունել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն