Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտեր» ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2 տարով երկարաձգել են գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Կարիերայում 11-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 73 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպանը նվաճել է 2 տիտղոս՝ դառնալով Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն