Բելգորոդում զոհերի թիվը հասել է 22-ի
Ուկրաինայից Բելգորոդի հրետակոծության ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորվել է 109 մարդ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նահանգապետի խոսքով՝ տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Եվս 25 հիվանդ պատրաստում են դաշնային կլինիկաներ տեղափոխելու համար։ Գլադկովը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և ընկերներին։
Մարզի ղեկավարը պարզաբանել է, որ վնասվել է 30 բազմաբնակարան շենք, 381 բնակարան, մի քանի առանձնատուն, բազմաթիվ մեքենաներ։ Ամբողջ գիշեր շարունակվել են տների վերականգնման և բեկորների հեռացման աշխատանքները: Նա պարզաբանել է, որ վերականգնողական աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 31-ին։ Ավելի քան 2 հազար մարդ միացել է քաղաքի փողոցները մաքրելու աշխատանքներին:
«Օրվա առաջին կեսին մենք անպայման շտաբի նիստ կանցկացնենք, ես ձեզ կպատմեմ ընդունված որոշումների մասին»,- հավելել է Գլադկովը։