Հունվարի 2-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրվում է տրոլեյբուս։



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում (վարորդ՝ Վ․ Ա․) հրդեհ է բռնկվել, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Skoda» մակնիշի ավտոմեքենային. տուժածներ չկան։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 12։26-ին։ Այրվել են տրոլեյբուսը, հարակից հագուստի խանութի պատի գիպսակարդոնից մոտ 4 քմ հատված և ջերմահարվել խաչմերուկի մոտ տեղադրված տեսախցիկը։



Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում էր հայտնվել Երևանի Սեբաստիա փողոցում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է այրվող տրոլեյբուսը տեղից շարժվում և հետ ընթանում՝ բախվելով Պարեկային ծառայության ավտոմեքենային։





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն