Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։

 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է ոստիկանության 1123 ծառայող, որոնցից բոլոր փուլերը հաղթահարել են 190-ը: Եվս 3 աշխատակիցների ատեստավորումն ընթացքի մեջ էր։

 Ատեստավորումը ներառում է 4 փուլ՝

Ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով (ոստիկաններն անվանում են այն «IQ թեստ»- խմբ.),

Ստուգարք, որը բաղկացած է 2 փուլից՝ ֆիզիկական և կրակային պատրաստականության ստուգում,

Մասնագիտական բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով

Հարցազրույց՝ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար։

 ՆԳՆ-ից հայտնել են, որ ընդհանուր բաժնի թեստավորման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, ֆիզիկական պատաստականության փուլը՝ 192, կրակային պատրաստականության փուլը՝ 279, իսկ մասնագիտական բաժնի թեստավորման փուլը՝ 8 ծառայող:

 Նշենք, որ ընդհանուր բաժնի թեստավորումը բաղկացած է երկու ենթաբաժնից ՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական հմտություններ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն