Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի 2024-2025 թթ. շրջափուլը
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2024-2025 թթ. շրջափուլը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նոր շրջափուլի շրջանակում կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Առաջարկները ՅՈւՆԵՍԿՕ-ին են ներկայացվելու առաջնահերթության սկզբունքով՝ հաշվի առնելով նաև, որ առաջին չորս ծրագրային առաջարկներից առնվազն մեկը պարտադիր կերպով պետք է ուղղված լինի գենդերային հավասարության պահպանմանը։
Ծրագրերի իրականացման վերջնաժամկետը 2025 թ. դեկտեմբերի 31-ն է։
Ծրագրային առաջարկները պատշաճ կերպով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2024 թ. հունվարի 31-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ՝ կցված ձևաչափով (Annex I), իսկ հայտի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Կարևոր նախապայման է, որ ներկայացված ծրագրերն առնչվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներին և համահունչ լինեն գերակայություններին։