Շառլ Միշելը կարող է վաղաժամ հեռանալ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին, նա կարող է թողնել իր պաշտոնը հուլիսի կեսերին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը։
«Եվրոպական ընտրություններում ես հանդես կգամ Բարեփոխումների շարժում կուսակցությունից: Ես մտադիր եմ երդում տալ որպես Եվրախորհրդարանի անդամ»,-Միշելի խոսքերը մեջբերել է Sudinfo պորտալը։
Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Շառլ Միշելի լիազորությունները ավարտվում են 2024 թվականի նոյեմբերին, իսկ ընտրությունները տեղի կունենան հուլիսին։ Ինչպես նկատել Է քաղաքական գործիչը, «երկու պաշտոն միաժամանակ զբաղեցնել հնարավոր չէ»։
«Սա նշանակում է, որ ես կկատարեմ Եվրոպական խորհրդի նախագահի իմ պարտականությունները մինչև հուլիսի 16-ի Եվրախորհրդարանի անդամի պաշտոնավարման արարողությունը», -պարզաբանել է նա։
Մինչ այդ Եվրախորհուրդը պետք է որոշի, թե ով կփոխարինի Շառլ Միշելին և երբ կստանձնի նրա պաշտոնը։
Եվրախորհրդարանի ընտրությունները կանցկացվեն հունիսի 6-ից 9-ը։