Դերասան Սամվել Թոփալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես` Սամվել Թոփալյանս, 2007թ.-ից աշխատում եմ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ում:

Ես ԴԵՄ ԵՄ ԿԳՄՍ  նախարարության նախաձեռնած  և  ՀՀ կառավարության կողմից` 11.05.2023թ.-ի 701-Ն ապօրինի որոշմանը, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին:

Հարկ եմ համարում նշել, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ԱԶԳԱՅԻՆ փորձարարական ԳՈՅ կենտրոնը լինելով ԱԶԳԱՅԻՆ արժեք , իրավունք  ունի լինել որպես առանձին միավոր՝ անկախ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքից:

Իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում և ասում, որ եթե ոմանք, պաշտոնի չարաշահմամբ,  տարբեր լծակների կիրառմամբ` դատական համակարգի վրա ճշումներ գործադրելով հասնեն իրենց «բաղձալի  երազանքին» , ես  չեմ համաձայնելու աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ում: (ամենայն հարգանք տածելով այդ թատրոնի նկատմամբ)»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն