2022-ին Հայաստան ներմուծվել է շուրջ 45 հազար թեթեւ մարդատար ավտոմեքենա, իսկ 2023-ին՝ շուրջ 84 հազար, այսինքն ներմուծումն աճել է շուրջ 83 տոկոսով: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ Կարեն Թամազյանը:

«Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներով պայմանավորված, ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում երրորդ երկրներից,  շատ դեպքերում այս աճը պայմանավորված է նրանով, որ ներմուծվում էին մեքենաները Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների կողմից, եւ արտահանվում էր դեպի ԵԱՏՄ երկրներ»,-ասաց նա:

Թամազյանը հավելեց, որ քանի որ Ռուսաստանում 2023-ի օգոստոսին ընդունվեց օրենք, որով ուտուլիզացիոն վճարի անգամներով ավելացում տեղի ունեցավ, հետեւաբար, 2023-ի օգոստոսին նկատվում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծման նվազում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն