Սանկտ Պետերբուրգի պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել՝ 50 հազար քառակուսի մետր մակերեսով, hայտնել են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 07:42-ին։ Հրդեհի մարմանը ներգրավվել է մոտ 270 մարդ և 57 միավոր տեխնիկա։ Դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

Wildberries առցանց ռիթեյլերի մամուլի ծառայությունը հաստատել է, որ պահեստը պատկանում է ընկերությանը։ Նրանք նաև հավելել են, որ վաճառողներին կփոխհատուցվի ապրանքի ինքնարժեքը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն