Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 220-ի
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 220-ի, 1014 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, այս տվյալները հրապարակել են պրեֆեկտուրայի իշխանությունները:
Կտրուկ աճել է մասնակի կամ ամբողջությամբ ավերված տների թիվը` 11,3 հազար։ Նաև պրեֆեկտուրայում 11,3 հազար տուն մնում է առանց էլեկտրականության։
2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզում տեղի են ունեցել մի շարք խոշոր երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը եղել է 7,6 մագնիտուդով:
Երկրաշարժերից հետո երկրի արևմտյան ողջ ափի համար հայտարարվել է խոշոր ցունամիի նախազգուշացում: Ափի մի շարք վայրերում ցունամիի բարձրությունը կազմել է 4,2 մետր։
Իշիկավա պրեֆեկտուրայում ավելի քան 56 հազար տուն առանց ջրի է մնում։ Պրեֆեկտուրայում բացվել է 383 տարհանման կետ, տարհանվածների թիվը կազմում է ավելի քան 22,3 հազար մարդ։
Ավելի քան 1,9 հազար մարդ կամուրջների փլուզման և ճանապարհների ավերման պատճառով հայտնվել է մեկուսացման մեջ։