Մեկնարկել է  ութերորդ գումարման ՀՀ ԱԺ յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը: 

Խորհրդարանը քննարկում է Կառավարության  ներկայացրած՝ «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Նախագծերի փաթեթն ամբողջությամբ բխում է դեռևս 2022 թվականից հաստատված և մեկնարկած՝ ՊԵԿ կադրային համալրման  ժամանակավոր՝ թափուր պաշտոնների իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ»,- ասաց հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

«Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկային և մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Նախատեսվում է նշված օրենքներում կատարել լրացումներ, որոնցով սահմանվում է, որ հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, մինչև նշված օրենքներով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև վերոնշյալ կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվից ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն հարկային կամ մաքսային ծառայողին, որը հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով հարկային կամ մաքսային ծառայության պաշտոնից: 

Ինչ վերաբերում է հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններին, ապա «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվել է, որ  հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների  զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Այսպիսով` ստացվում է, որ հարկային կամ մաքսային ծառայության պաշտոններ օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ ժամանակավոր, զբաղեցնող անձինք հանդիսանում են պետական ծառայողներ, ուստի վերջիններիս վրա ևս կտարածվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը:

Միաժամանակ, «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվել են հարկային ծառայության ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար դասային աստիճան  հատուկ կոչում, իսկ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր և  թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար հատուկ կոչում չշնորհելու վերաբերյալ իրավական կարգավորումներ:

Սմբատյանը պատգամավորներին խնդրեց կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց՝ նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն, նա կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն