«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Սյունիքի մարզի կրթական հաստատությունների աշխատակիցների «կորպորատիվին» մասնակցել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ «քեֆի» ժամանակ Ղուկասյանն ասել է, թե «ամենայն հավանականությամբ, սա մեր վերջին հանդիպումն է»: Թե կոնկրետ ինչ նկատի ունի, մարզպետը չի մանրամասնել զարմացած ներկաներին և պարզապես չի շարունակել թեման:

Ըստ կառավարության մեր աղբյուրի, Ռոբերտ Ղուկասյանը վաղուց «աչք ունի» ՏԿԵ նախարարի պաշտոնի վրա և տևական ժամանակ տարբեր անձնաց միջոցով լոբբինգ է իրականացնում Նիկոլ Փաշինյանի մոտ: Կառավարութան կուլիսներում խոսում են, որ կա՛մ Ղուկասյանն արդեն «դաբրո» ունի Գնել Սանոսյանին փոխարինելու հարցում, կա՛մ պարզապես իրենց դերն են խաղացել մարզի քպական ակտիվի հետ մշտական տարաձայնությունները, և որոշվել է նրան ազատել մարզպետի պաշտոնից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն