Բաղդադը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին հյուսիսային Էրբիլ քաղաքի մոտակայքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումից հետո՝ հայտնել է Իրաքի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ նշվել է, որ ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող թիրախներին։ Ըստ իրանական կողմի՝ դրանք պատկանել են Քերմանում ահաբեկչության հետ կապ ունեցող զինյալներին: IRNA գործակալության տվյալով՝ թիրախում են հայտնվել Էրբիլում Մոսադին պատկանող իսրայելական «լրտեսական կենտրոնները»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն