ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հարյուր տոկոսանոց է համարել Ուկրաինայի հետ նոր հակամարտության հավանականությունը։ Այս մասին նա գրել է իր Telegram-ում։

Մեդվեդևի խոսքով՝ նոր զինված հակամարտության հավանականությունը կախված չէ նրանից, թե ով է իշխանության ղեկին Կիևում։ Նոր հակամարտություն, ըստ նրա, կարող է տեղի ունենալ տասը կամ հիսուն տարի հետո։

«Անվտանգության ինչ փաստաթուղթ էլ որ Արևմուտքը ստորագրի Կիևի խամաճիկ ռեժիմի հետ, ո՛չ Ուկրաինայի ասոցացումը ԵՄ-ի հետ, ո՛չ նույնիսկ այս արհեստական երկրի մուտքը ՆԱՏՕ, չեն խանգարի նոր հակամարտությանը», - գրել է Մեդվեդևը։

«Ուկրաինայի գոյությունը մահացու վտանգավոր է ուկրաինացիների համար, և ես նկատի չունեմ միայն ներկայիս վիճակը, բանդերական  քաղաքական ռեժիմը։ Ես խոսում եմ ցանկացած Ուկրաինայի մասին։

Ինչո՞ւ։

Պատմական ռուսական տարածքներում անկախ պետության առկայությունն այլևս մշտական պատճառ կդառնա ռազմական գործողությունների վերսկսման համար», - գրել է Մեդվեդևը։

Բացատրելով իր պնդումն այն մասին, որ Ուկրաինայի գոյությունը ուկրաինացիների համար մահացու վտանգավոր է՝ ՌԴ նախկին նախագահը նշել է.«Նրանք ի վերջո գործնական մարդիկ են՝ անկախ նրանից, թե հիմա ինչքան շատ են ռուսների մահը ցանկանում։ Ինչքան էլ ատեն Ռուսաստանի ղեկավարությանը, ինչքան էլ ձգտեն միֆական Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ ընտրելով հավերժական պատերազմի և անխուսափելի մահվան ու կյանքի միջև՝ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը (լավ, միգուցե բացառությամբ նվազագույն թվով ազգայնականների) ի վերջո կընտրի կյանքը:Նրանք կհասկանան, որ կյանքը մեծ ընդհանուր պետությունում, որն այժմ այնքան էլ չեն սիրում, ավելի լավ է, քան մահը՝ նրանց մահը և նրանց սիրելիների մահը: Եվ որքան շուտ ուկրաինացիները դա հասկանան, այնքան լավ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն