Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ, տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեսյբուքի էջի գրառումից։

Բարեկամական խմբի փոխնախագահն է «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլուն, քարտուղարը՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլուն։

Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որում ընդգրկված են պատգամավորներ Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցություններից։

Նրանց անունները՝ ստորև.

Վոլուդակի Սևաստի (Սեվի)

Գյուլեկաս Կոնստանտինոս

Գոլիդակիս Դիամանտիս

Դերմենձոպուլոս Խրիստոս

Կարաոգլու Թեոդորոս

Կուվելաս Դիմիտրիոս

Կիրիազիդիս Դիմիտրիոս

Լիվանոս Միխաիլ

Մարկոպուլոս Դիմիտրիոս

Տրագակիս Իոաննիս

Զամբարաս Միլտիադիս (Միլթոս)

Կասիմատի Իրինի (Նինա)

Պանայոտոպուլոս Անդրեաս

Պապաիլիու Գեորգիոս

Խրիստոդուլակիս Էմանուիլ (Մանոլիս)

Աբատիելոս Նիկոլաոս

Ֆոտոպուլոս Ստիլիանոս


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն