Հունվարի 20-21-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ` եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում` Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն