Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Գազայում և Կարմիր ծովում
Նյու Յորքում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, մտահոգություն հայտնել Կարմիր ծովի ջրային տարածքում տիրող իրավիճակի կապակցությամբ և հանդես են եկել Գազայում կրակի շուտափույթ դադարեցման օգտին:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ կողմերը «վերահաստատել են հավատարմությունը ռուս-իրանական հարաբերություններին և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ ներքին գործերին չմիջամտելը, փոխադարձ հարգանքը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»: