Ֆրանսիայի հարավում ֆերմերների բողոքի ակցիաների ժամանակ մարդ է զոհվել
Ֆրանսիայի հարավում գտնվող Արյեժ դեպարտամենտի N20 մայրուղու վրա ֆերմերների բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել և գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին RMC ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆերմերների արհմիությունների ազգային ֆեդերացիայի (FNSEA) ղեկավար Արնո Ռուսոն։
«Հենց նոր իմացա Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին Պամիերում՝ Արյեժ դեպարտամենտում։ Մեկ կին մահացել է. Ամուսինն ու աղջիկը ծանր վիճակում են, օգնություն են ստանում»,- ասել է Ռուսոն՝ հավելելով, որ խոսքը ֆեդերացիայի անդամների մասին է։
Արյեժ դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:45-ին Փարիզը Ֆրանսիայի հարավին կապող N20 մայրուղու վրա, որը մասամբ արգելափակվել է ֆերմերների կողմից։ Դեռևս անհայտ պատճառով մեքենան բախվել է ֆերմերների կողմից տեղադրված ծղոտե բլոկներին՝ տապալելով երեք հոգու: Մեքենայում մի քանի մարդ է եղել, բոլորը բերման են ենթարկվել։
BFMTV-ի փոխանցմամբ՝ վթարից հետո բողոքող ֆերմերներն ավարտել են իրենց բողոքի ակցիան մայրուղու վրա և ապաշրջափակել ճանապարհը։