Իրանի նախագահը հունվարի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 24-ին Ռեջեփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:
IRNA գործակալության տվյալով՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից բացի՝ Ռայիսին կմասնակցի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստին:
Ավելի վաղ Իրանի նախագահի այցը Թուրքիա երկու անգամ հետաձգվել էր: Այն նախատեսված էր նախորդ տարվա նոյեմբերի վերջին, սակայն տեղափոխվել էր «երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային ժամանակցույցների պատճառով»: Իսկ հունվարի 4-ին Անկարա նախատեսված այցը չեղարկվել էր Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով։