Քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. Երևանի քաղաքապետի խոսնակ
Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության չի համապատասխանում իրականությանը, և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:
Տվյալ տրոլեբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման՝ նորմատիվով թույլատրելի ռեսուրսը»,- ասված է գրառման մեջ: