ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չի համաձայնի Գազայում ժամանակավոր հրադադարին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի համաձայնի Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի հաստատմանը, և Իսրայելը «դեռ պատրաստ չէ» փոխըմբռնման հասնելու, Sky News Arabia-ին ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը:
«Մենք չենք համաձայնի ժամանակավոր զինադադարի շուրջ բանակցություններին։ Իսրայելական կողմը դեռևս խուսափում է և չի ցանկանում փոխըմբռնման հասնել», – հեռուստաալիքը մեջբերում է Համդանի խոսքերը։
Շարժման քաղբյուրոյի անդամը հավելել է, որ Իսրայելի հետ ցանկացած համաձայնագիր պետք է ունենա միջազգային և տարածաշրջանային երաշխիքներ։