Թուրքական դատախազության կողմից «Իսլամական պետության» դեմ կազմված մեղադրական եզրակացություններում հաստատվում է, որ Թուրքիան «Իսլամական պետության» Աֆղանստանի թեւի կենտրոնն է դարձել։

Թուրքական Artigercek կայքի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը ԻՊ–ի դեմ մեղադրական եզրակացության մեջ փաստացի ընդունում է, որ Թուրքիան ԻՊ–ի համար դարձել է ահաբեկիչների հավաքագրման եւ տարանցիկ փոխադրման կենտրոն։

Նշվում է, որ չնայած դատախազությունը լուրջ փաստեր է ներկայացնում ԻՊ–ի վերաբերյալ, սակայն Թուրքիայում ԻՊ–ի անդամների դեմ շատ մեղմ պատիժներ են սահմանվում եւ շատ դեպքերում ուղղակի դատարանից ազատ են արձակում։

Իրաքում եւ Սիրիայում տարածքներ կորցնելուց հետո ԻՊ–ի շատ անդամներ անօրիանկան ճանապարհներով մտել են Թուրքիա, որոնց մի մասը ստացել է Թուրքիայում օրինական ապրելու իրավունք, մի մասը հեռացել է երկրից, իսկ մի մասին էլ դատարանի որոշումով արտաքսել են։ Սակայն շատերը արտաքսվելուց հետո կրկին այլ ճանապարհներով հայտնվել են Թուրքիայում։

Թուրքիայում իրավապահ մարմինները  անհանգստություն են հայտնում, որ ԻՊ–ը կրկին ակտիվացրել է աշխատանքները Թուրքիայի տարածքում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն