Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ Հնդկաստանի օրվան նվիրված շքերթի գլխավոր հյուր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Նյու Դելի՝ որպես գլխավոր հյուր մասնակցելու Հնդկաստանի օրվան նվիրված շքերթին, հայտնում է Associated Press-ը։
Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման Մակրոնին ուղեկցել է Բրիտանական կայսրության ժամանակաշրջանի արարողակարգային հեծյալ կառքով, իսկ վարչապետ Նարենդրա Մոդին նրանց ողջունել է դիտահարթակի մոտ:
Ֆրանսիայի նախագահը Հնդկաստանի մայրաքաղաք է բերել նվագախումբ, որը նույնպես մասնակցել է տոնակատարությանը։
Շքերթի ժամանակ Հնդկաստանը ցուցադրել է իր ռազմական հզորությունը՝ բաղկացած տանկերից, հրթիռային համակարգերից, հետևակի մարտական մեքենաներից և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերից, հաղորդում է լրատվական գործակալությունը։