Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հունվարի 28-ին հնչեցրած  հայտարարություններին:

«Մենք սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում»,- բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Կոստանյանը նշել է, որ համապատասխան դրական ազդակներ լինելու դեպքում քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն ։

«Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ու խաղաղության պայմանագրի կնքման

ուղղությամբ: Հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի լրամշակած տարբերակը համապատասխան համաձայնագրի տեքստի, սպասում ենք ադրբեջանական պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»,- հավելել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն