Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին չի ազդի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացման վրա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց, մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները բացասաբար չանդրադառնան ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք մենք կարևորում ենք և հույս ունենք հետագայում էլ զարգացնել»,- նշել է նա։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն