Կապահովվի 160 տրանսպորտային միջոցի՝ ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ համապատասխան փոխհատուցման իրականացումը
Գործադիրն ընդունել է որոշում՝ 2023թ. նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ սահմանված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ այդմ՝ նախատեսվել էր ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով նախատեսել փոխհատուցման հնարավորություն՝ միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասով, միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասով։
Հիմնավորման համաձայն՝ ընդհանուր պետական աջակցության ծրագրի շրջանակում ձևակերպվել է 2648 ավտոմեքենա, որոնց գծով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարը կազմել է 7,532.7 մլն դրամ:
Փաստացի փոխհատուցվել է 2488 ավտոմեքենայի մասով` 7,017.1 մլն դրամ, իսկ 160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ: Արդյունքում կապահովվի ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող 160 տրանսպորտային միջոցի՝ ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ համապատասխան փոխհատուցման իրականացումը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































