Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 31-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2,74 գրամ հերոին և լիրիկա տեսակի 26 դեղահաբ։

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն