«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանում նախագահի ընտրությանն ընդառաջ դատապարտել է այդ երկրում նոյեմբերի 20-ից սկսված լրագրողների ձերբակալությունների ալիքը և կոչ է արել ԵԱՀԿ-ին վճռականորեն դատապարտել զանգվածային լրատվամիջոցների վրա այս հարձակումը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանական վերնախավում առկա կոռուպցիան հետաքննող լրագրողների հետապնդումներն և կալանավորումը հաջորդեցին Լեռնային Ղարաբաղում գործողությանը, որի նկատմամբ Բաքվի կողմից վերահսկողություն սահմանելուց հետո տեղի բնակչությունը ստիպված է եղել փախչել Հայաստան:

«Մտահոգված պատերազմի մոբիլիզացնող ուժի կորստով՝ նախագահ Ալիևը փորձում է փակել Ադրբեջանում դեռևս գործող փոքրաթիվ անկախ լրատվամիջոցների բերանը, որոնց ռեպորտաժները կարող են կասկածի տակ դնել նրա լեգիտիմությունը: Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ անդամ պետություններին դիմակայել Ադրբեջանի կառավարության տնտեսական ճնշումներին և մանիպուլյացիաներին և վճռականորեն դատապարտել վստահելի լրագրության հասանելիությունից զրկելու նրա փորձերը»,- նշել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժաննա Կավելիեն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն