Ռուս խաղաղապահները Մարտունու Հերհեր բնակավայրում չպայթած զինամթերքից մեկ օրում մաքրել են 2 հա գյուղատնտեսական հող:

«Այսօր մաքրվել է 2 հա տարածք: Աշխատանքներ են իրականացվում Մարտունու շրջանի բնակավայրերում: Ծրագրվում է մաքրել մոտ 15 հա տարածք»,-հայտնում է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասեւը:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահները մաքրել են 32 հա տարածք Հերհան բնակավայրում: 12 շինության ստուգման ժամանակ խաղաղապահները հայտնաբերել եւ ոչնչացրել են 14 պայթյունավտանգ առարկա:

2020 թվականի նոյեմբերի 23-ից հետո չպայթած զինամթերքից մաքրվել է 2231,5 հա տարածք, 668,3 կմ ճանապարհ, 1920 շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25 781 պայթյունավտանգ առարկա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն