Բաղրամյանն այս տարիներին ոչնչով աչքի չի ընկել, բայց հնազանդորեն կատարել է վերեւից իջեցվող հրահանգները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Օրենսդիր մարմինը թերեւս առաջիկա նիստերի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրություն կկատարի։
Բաղրամյանն այս տարիներին ոչնչով աչքի չի ընկել, բայց հնազանդորեն կատարել է վերեւից իջեցվող հրահանգները: Նրա միակ «առանձնահատկությունն» այն է, որ նա ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի բաջանաղն է։ Բաղրամյանն այս պաշտոնին է 2019թ․ ապրիլից։
Մինչ այդ եւս աշխատում էր հանձնաժողովում, իսկ 2018թ․ հոկտեմբերից մինչեւ 2019թ․ ապրիլն աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Չնայած ՔՊ-ական պատգամավորներն Արթուր Վանեցյանի դեմ թեժ պայքարի շրջանում երբեմն խայթում էին նաեւ Բաղրամյանին, բայց նա պահպանեց պաշտոնը, եւ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, փաստորեն, գոհ է նրա աշխատանքից եւ որոշել է պահել նրան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում