ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել՝ արդյոք պետքարտուղար Է. Բլինքենը հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին լարված միջադեպից հետո նախատեսում է հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ, և հետաքրքրվել են, թե ինչպես է վերջինս արձագանքում միջադեպին։

Միլլերը, մասնավորապես, նշել է.

«Մենք անհանգստացած ենք զինվորականների միջև մահացու բախումների մասին լուրերով, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունների թափը։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է։ Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով լուծվի: Ինչպես շարունակաբար շեշտում է Պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»։

Միլլերը չի պատասխանել հարցին՝ արդյոք Պետքարտուղարի` Մյուխեն այցելության ընթացքում, որը նախատեսվում է առաջիկա օրերին, հնարավոր է եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, և արդյոք Լուիս Բոնոն ուղեկցելու է նրան ճանապարհորդության ընթացքում.

«Մենք հանդես կգանք հետագա հայտարարություններով նրա ժամանակացույցի վերաբերյալ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն