Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը, Ավագյանն ու Անդրեասյանը հաղթանակով են մեկնարկել
Բուխարեստում ընթացող ազատ ոճ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատոճային ըմբիշները:
Հայաստանի հավաքականի անդամներ Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանն արդեն հաղթանակներ են տարել մեկնարկում և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Թևանյանը 65 կգ քաշայինների 1/8 եզրափակչում ուժերն է չափել Լեհաստանի ներկայացուցիչ Կրիստոֆ Բինկովսկու հետ և 7:2 հաշվով վստահ հաղթանակ տարել, Անդրեասյանը 70 կգ քաշայինների 1/8 եզրափակչում գոտեմարտել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել, իսկ Ավագյանը 79 կգ քաշայինների պայքարում 6:6 հաշվով է ավարտել գոտեմարտը և դուրս եկել հաջորդ փուլ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում մրցել է Բուլղարիայի ներկայացուցիչ Բատաևի հետ և պարտություն կրել:
Այսօր մրցագորգ դուրս կգա նաև Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: 1/4 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովը: